Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ասում են

Ասում են
01.08.2022 | 07:25

Իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա, և դա ունի մեկ նպատակ, ոչ թե իրականում բացահայտելու մեր խոցելիությունը և իրականում այն հրամանատարներին, ովքեր տապալել են ու նաև հողային կորուստների կամ մեր զինծառայողների մահվան պատճառ են դարձել, այլ այստեղ ավելի շատ նպատակն այն է, որպեսզի արդարացվի քաղաքական գլխավոր մեղավորն ու պատասխանատուն:


Տիգրան Աբրահամյան

Դիտվել է՝ 57926

Մեկնաբանություններ